ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Ալիևը կա՛մ փորձում է մեղմել Պուտինի դժգոհությունը, կա՛մ միջնորդական առաքելություն է իրականացնում». Հակոբ Բադալյան
14:12, 19.01.2022 | mamul.am
3748 | 1

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է. «Ուկրաինա այցելելուց հետո Ալիևը զանգահարում է ՌԴ նախագահ Պուտինին և հեռախոսազրույց ունենում նրա հետ: Ալիևը կա՛մ փորձում է մեղմել Պուտինի հնարավոր դժգոհությունը, կա՛մ պարզապես իրականացնում է միջնորդական առաքելություն: Երկրորդ դեպքում մեծ է հավանականությունը, որ նա իրականում միջնորդ է Էրդողանի և Պուտինի միջև՝ ուկրաինական հարցում: Հատկանշական է, որ Պուտին-Ալիև խոսակցության ֆոնին Էրդողանի խորհրդական Քալընը հայտարարում է, թե Պուտինին ու Զելենսկուն Էրդողանը հրավիրել է Թուրքիա հանդիպման:

Սրան զուգահեռ տեղի է ունենում Բլինքեն-Լավրով հեռախոսազրույց, իսկ ԱՄՆ նախագահի խոսնակը հայտարարում է, որ այժմ այն փուլում են, երբ ՌԴ-ն ցանկացած պահի կարող է հարձակվել Ուկրաինայի վրա: Բլինքենն ու Լավրովը պայմանավորվում են այս շաբաթ հանդիպել Ժնևում, համարելով, որ «ավելի լավ է դեմ առ դեմ հանդիպումը»: Արդյո՞ք դա կարող է նշանակել, որ Ժնևում քննարկվելու են դետալային փաստաթղթեր, ինչի համար էլ «ավելի լավ» է դեմ առ դեմը:

Այս իրավիճակում, իհարկե, Ալիևն ունի այլ մտահոգություն և Պուտինի հետ շփումներն անկասկած ունեն նաև Թուրքիայից անկախ նպատակ: Եթե ԱՄՆ ու Ռուսաստանը որևէ շոշափելի բան համաձայնեցնեն, Թուրքիան որոշակիորեն կմնա խաղից դուրս: Ալիևը պետք է հոգ տանի իր մասին և դրա համար է Պուտինի հետ զրույցում Ղազախստանի թեմայով «երկուստեք գոհունակություն հայտնում, որ իրավիճակը հաջողվեց կայունացնել ՀԱՊԿ միջամտությամբ»»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր