ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Դեղին մամուլը տեղափոխվել է ԱԺ». Իզաբելլա Աբգարյան
16:42, 19.01.2022 | mamul.am
2710 | 0

Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանի գրառումը. «Տպավորություն ա, որ ամենացածր կարգի դեղին մամուլը տեղափոխվել ա ԱԺ ու մեզ իր արտադրած էժան, բայց մատչելի կոնտենտով զբաղեցնելու խնդիր ունի: Պատգամավորի ազգանվան բառախաղ, նախարարի կատակներ, «ագենտը դու ես»... Սա է նստաշրջանի բովանդակությունը:

Այնինչ դեռ երեկ էր, որ ևս երեք լույս երիտասարդի կյանք ընդհատվեց, դեռ այսօր էլ Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտված է, գերիները դեռ չեն վերադարձվել, աշխարհաքաղաքական կաթսան պայթյունավտանգ աստիճանի եռում է, ինչի հնարավոր հետևանքները կարող են նաև մեզ համար վտանգավոր լինել... Բայց սա չէ կարևոր: Կարևորը հեշտամարս լեզվի վարժանքներն են, որ տեսարանի պակաս չլինի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր