ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 408.39, EUR 431.95, RUB 7.72, GBP 499.79
+19 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+34 °C
«Ի՞նչ անենք՝ փակվա՞ծ մնանք, երբեք չփորձե՞նք սահմանների բացման շուրջ խոսել, վախերո՞վ ապրենք»․ Բադասյան
15:12, 19.01.2022 | mamul.am
3235 | 1

«Սահմանի բաց լինելը, բնականաբար, ավելի լավ է, քան փակ լինելը, քանի որ էն տնտեսաան ակտիվությունը և առևտրաշրջանառությունը, որ լինում է բաց սահմանների պարագայում, երբեք չի կարելի ակնկալել փակ սահմաների պարագայում»,- այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

Հարցին, թե արդյոք ռիսկերը հաշվի են առնվել, Բադասյանն ասաց․ «Եթե դա դիտում ենք որպես ռիսկ, ապա ի՞նչ ենք առաջարկում, փակվա՞ծ մնանք, փակ տնտեսությա՞մբ ապրենք, երբեք չփորձե՞նք սահմանների բացման շուրջ խոսել, չփորձե՞նք տնտեսական աշխուժություն մտցնել, վախերո՞վ ապրենք․․․»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր