ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակի և վերջերս հայտնաբերված նոր` «Օմիկրոն» շտամի վերաբերյալ խորհրդակցություն եմ անցկացրել: Քննարկել ենք «Օմիկրոնի» տարածման կանխարգելիչ միջոցառումների, հիվանդության բուժման սխեմաների, առաջնային օղակի աշխատանքների համակարգման, թեստավորման, ինչպես նաև նոր շտամի դեպքում հիվանդության ստացիոնար բուժման քաղաքականության հետ կապված հարցեր»: |