ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Այս հայտարարությունը կարող է հետապնդել և՛ քարոզչական նպատակներ, և՛ լինել հնարավոր սադրանքներին ուղղված քայլ». Տաթևիկ Հայրապետյան
18:06, 19.01.2022 | mamul.am
2756 | 0

ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը գրել է. «Բովանդակության, տրամաբանության ու ազգային/պետական օրակարգի բացակայության մասին են փաստում Ազգային ժողովի քննարկումները՝ ազգանունների և դրանց ծագումնաբանության շուրջ...

Մինչդեռ երեկ տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանի ԳՇ պետը կարգադրել է բարձրացնել մարտական պատրաստվածության աստիճանը և պատրաստ լինել պատերազմի: Այս հայտարարությունը կարող է հետապնդել և՛ քարոզչական նպատակներ, և՛ լինել հնարավոր սադրանքներին ուղղված քայլ: Հակառակորդից եկող անվտանգային խնդիրների, տարածաշրջանային զարգացումների, առկա ռիսկերի և հնարավոր սցենարների մասին քննարկումներն անկարևոր են, չէ՞ որ կարելի է անվերջ մեղադրել իրար հակառակորդի «գործակալ» լինելու մեջ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր