«Ես հակված եմ վստահ լինել, որ անապահով խավի համար գազի սակագինը չի փոխվելու»,- այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի այն մտահոգությանը, թե գազի սակագնի բարձրացման դեպքում սոցիալական խնդիրներ են ի հայտ գալու։ Փոխվարչապետը նշեց, որ գազի գնի շուրջ ռուսական կողմի հետ բանակցություններն ապարդյուն չեն անցել։ Թ․ Ավետիսյանը պնդեց իր կանխատեսումները՝ ասելով․ «Գազի գնի փոփոխությունը հանգեցնելու է թանկացումների շղթայական ռեակցիայի, մինչդեռ 2022թ–ի համար հաստատված բյուջեում այդ թանկացումները նախատեսված չեն»։ |