ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հարց ուղղեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ «2021 թվականի մայիսի 18-ին պարտադիր ժամկետային զինծառայող Նորիկ Մկրտչյանն անհետացել է մարտական դիրքերից։ 2021 թվականի մայիսի 24-ին Ռազմական ոստիկանության կողմից հարուցվել է քրեական գործ, հայտարարվել է միջպետական հետախուզում։ Մինչև այս պահը նա չի հայտնաբերվել, ընտանիքի հետ կապ չի հաստատվել, ինչը փաստում են նրա մոր՝ ՊՆ-ին ուղղված դիմումները»,-հայտարարեց պատգամավորը։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, թե բոլոր գործերը քննվում են ՔԿ-ում, հավելելով, որ դեպքերի մասին առավել մանրամասն պատրաստ է քննարկել պատգամավորի հետ հանդիպման ժամանակ․ «Այլ նորություններ կամ այստեղից բարձրաձայնելու նոր բան չեմ կարող ասել»,-եզրափակեց նա։ |