ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 454.86, EUR 478.29, RUB 7.18, GBP 567.07
+18 °C, +11 °C ... +23 °C Վաղը`+25 °C
«Երկրի թիվ մեկ **** Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ինքն է արգելել Քերոբյանին հրաժարական տալ». Վ. Սաղաթելյան
18:54, 19.01.2022 | mamul.am
6343 | 2

«Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Վազգեն Սաղաթելյանի գրառումը. «Վահան Քերոբյանին այսօր հարցնում են, թե ինչու նա հրաժարական չի տալիս, երբ խոսք էր տվել անել դա՝ երկնիշ տնտեսական աճ չգրանցելու դեպքում: Քերոբյանը պատասխանում է, թե այդ ձայնագրության մեջ նա կատակ էր անում: Հաջորդիվ միացնում են մեկ այլ հարցազրույց որտեղ նա շատ հստակ կրկնում է, որ պատրաստ է հրաժարական տալ, եթե չգրանցվեն համապատասխան արդյունքներ: Այս անգամ ամբիոնի մոտ է գալիս երկրի թիվ մեկ **** Նիկոլ Փաշինյանն ու հայտարարում է, որ ինքն է արգելել Քերոբյանին հրաժարական տալ:
Փաստացի մենք կառավարությունում ունենք ճորտատիրական կարգ, որտեղ մարդիկ զրկված են սեփական խոսքին տեր կանգնելու, սեփական կամքով եւ խղճով առաջնորդվելու հնարավորությունից ու իրենք դա բացահայտ ընդունում են:
Չկա ինքնասիրություն, արժեհամակարգ, պատիվ, կա մի հատ ***ոն, որը ոնց ասի՝ տենց էլ կանեն»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր