ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
Զեյթունի ուսանողական հանրակացարանում հայտնաբերվել է իրանցի աղջկա կախված դին
19:06, 19.01.2022 | mamul.am
5734 | 0

Այսօր ժամը 13։40-ի սահմաններում Երևանի բնակիչ Վ. Մխիթարյանը ահազանգել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին և հայտնել, որ Դավիթ Անհաղթ փողոցի 10-րդ շենքի 7-րդ մասնաշենքում (Զեյթունի ուսանողական հանրակացարաններ) օտարերկրացի աղջկա կախված դի կա։ Տեղեկությունը հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
Ոստիկաններն ու քննիչները նշված մասնաշենքի թիվ 524 սենյակում հայտնաբերել են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի՝ 25-ամյա Շ. Բ-ի դին՝ կտորով կախված վիճակում։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր