«Ռուբեն Ռուբինյանին այդ կարգավիճակով օժտելու որոշումը ես եմ կայացրել, կայացրել եմ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով»,- այս մասին այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ռուբեն Ռուբինյանին Թուրքիայի հեր հարաբերությունների կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչ նշանակելուն: «Ռուբեն Ռուբինյանը հաշվետու է ինձ, ՀՀ անվտանգության խորհրդին ու հայ ժողովրդին», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: |