ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«ՊՇՌ թեստերի համար ժողովրդից կեղեքած գումարները դեռ չեք վերադարձրել»․ Նազարյանը՝ Ավանեսյանին
19:30, 19.01.2022 | mamul.am
2922 | 0

«Հունվարի 22-ից սրճարաններ, մշակութային վայրեր կարող են այցելել միայն պատվաստված կամ թեստի բացասական արդյունք ունեցող քաղաքացիները։ Եթե այս առումով հանրային տրանսպորտում կարգուկանոն չի հաստատվում, տնտեսվարողները մտահոգություն են հայտնում, որ այս կերպ քարուքանդ են անում ոլորտը»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ՝ դիմելով Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

Շարունակելով խոսքը՝ պատգամավորն ասաց․ «Դուք նպաստում եք ստվերային ռեստորանների ու հյուրատների զարգացմանը, ծաղկմանը, ինչպես Իտալիայում, Ֆրանսիայում»։

Ինչ վերաբերում է քաղաքացիների ՊՇՌ թեստի գումարներին, Նազարյանը նկատեց․ «Մինչ օրս չեք վերադարձրել ՊՇՌ թեստերի համար ժողովրդից կեղեքած գումարները»։

«ՊՇՌ թեստերի համար ժողովրդից կեղեքած գումարները դեռ չեք վերադարձրել»․ Նազարյանը՝ Ավանեսյանին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր