ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
Դահուկասահքի ժամանակ տեղի ունեցած պատահարի հետևանքով մահացել է Գասպար Ուլիելը
19:48, 19.01.2022 | mamul.am
9653 | 0

Ողբերգական պատահարի հետևանքով 37 տարեկանում մահացել է ֆրանսիացի դերասան Գասպար Ուլիելը, հայտնում են ֆրանսիական լրատվականները։

Ուլիելը անգիտակից վճակում հոսպիտալացվել էր հունվարի 18-ին՝ Լա Ռոզիեր լեռնադահուկային հանգստավայրում դահուկ քշելու ժամանակ տեղի ունեցած պատահարից հետո։ Նա սահելիս բախվել է մեկ այլ դահուկորդի: Նրան ուղղաթիռով տեղափոխել են Գրենոբլի համալսարանական հիվանդանոց, սակայն բժիշկները չեն կարողացել օգնել նրան։

Նա ամուսնացած էր, ուներ վեցամյա որդի։

Ուլիելը խաղացել է բազմաթիվ կինոներում և հայտնի է «Երկար նշանադրություն», «Հաննիբալ. վերելք», «Սեն Լորեն. ոճը ես եմ», «Դա պարզապես աշխարհի վերջն է» և այլ ֆիլմերով։ Ուլիելը 2005 թվականին արժանացել է «Սեզար» մրցանակի՝ որպես ամենախոստումնալից երիտասարդ դերասան:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր