ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
Լարսը բեռնատարների համար փակ է
20:20, 19.01.2022 | mamul.am
3738 | 0

«Վերին Լարսի» ավտոմոբիլային անցակետը (դեպի Ռուսաստան-Վրաստան սահմանը տանող) վրացական կողմից փակ է կցորդով և կիսակցորդով բեռնատարների համար: Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։ «Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը փակ է ձյան և մերկասառույցի պատճառով»,-ասված է հաղորդագրության մեջ:
Այլ տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրված է։
Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունն իրականացվում է շուրջօրյա ռեժիմով, բայց միայն ձնահոսքից պաշտպանող թունելներով և պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ և համակարգմամբ:
Հիշեցնենք, որ Ռազմավարական ճանապարհը ներկայումս միակ ցամաքային երթուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր