ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Շվեյցարիայում «Սպանեք Էրդողանին» պաստառը բռնողների դեմ դատ է սկսվել
22:18, 19.01.2022 | mamul.am
2750 | 0

Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում՝ խորհրդարանի հրապարակում, 2017-ին տեղի ունեցած ցույցի ժամանակ «Սպանեք Էրդողանին» գրությամբ պաստառը բռնած 4 անձանց նկատմամբ դատավարություն սկսելու որոշում է կայացվել:

Նշվում է, որ Բեռնի դատախազությունը 2021-ին պատիժ էր նշանակել տվյալ անձանց համար, սակայն պաստառը պատրաստած և մամուլում «ձախ ակտիվիստներ» ներկայացած անձինք բողոքարկել են վճիռը, ինչի արդյունքում դատավարություն անցկացնելու որոշում է կայացվել: «Էրմենիհաբեր»-ը հաղորդում է, որ «հրապարակայնորեն հանցագործության կամ բռնության դրդելու» մեղադրանքով դատապարտվող ցուցարարները մեղավոր ճանաչվելու դեպքում կարող են դատապարտվել 3-ական տարվա ազատազրկման: Այս գործով ավելի վաղ հետաքննություն էր սկսվել նաև Ստամբուլի դատախազությունում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր