ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+27 °C
«ՀՀ որևէ իշխանություն երբևէ փորձ անգամ չի անի կասկածի տակ դնելու Հայոց ցեղասպանության փաստը»․ Միրզոյան
20:12, 19.01.2022 | mamul.am
2309 | 0

«Հայաստանի որևէ իշխանություն երբևէ կասկածի տակ չի դրել և որևէ իշխանություն փորձ չի էլ անի կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանության պատմական փաստ լինելու հանգամանքը»․ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հարցին, հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«ՀՀ կառավարության ծրագրում, որը հաստատվել է խորհրդարանի կողմից, սևով սպիտակի վրա գրված է ՀՀ կառավարության դիրքորոշումը՝ Հայոց ցեղասպանության շուրջ: ՀՀ որևէ իշխանություն երբևէ, և հույս ունեմ նաև ապագայում ՀՀ որևէ իշխանություն որևէ փորձ անգամ չի անի կասկածի տակ դնելու Հայոց ցեղասպանության պատմական փաստ լինելու հանգամանքը»,-ասաց Միրզոյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր