ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու գումարի ամեն շարժից 1-5% բռնագանձվելու է հօգուտ բանկերի». Սամսոն Գրիգորյան
21:10, 19.01.2022 | mamul.am
6341 | 0

«Կասեցում» շարժման ղեկավար, գործարար Սամսոն Գրիգորյանը գրել է. «ԱԺ- ում, ընդամենը 20 րոպե քննարկվեց և ընդունվեց մի օրենքի նախագիծ, որով Հայաստանի յուրաքանչյուր քաղացու գումարի ամեն շարժից 1-5% բռնագանձվելու է ի օգուտ բանկերի։ Գյուղացին իր բերքի գումարը ստանալու է միայն բանկից ու ոչ միշտ վաճառքի օրը։ Աշխատակիցը խնդիր է ունենալու, երբ ԴԱՀԿ-ը բռնագանձի իր չնչին աշխատավարձից։
20 րոպե բանկիրն ու բանկիրների ներկայացուցիչները մի թեթև քննարկեցին ու անցան։
Ազգս փրկելու նպատակով մեր միջոցով իշխանություն զավթածները նույնիսկ ծպտուն չհանեցին։
Ու սա այն դեպքում, երբ ՀՀ քաղաքացին արդեն նույնիսկ օճառն է գնում Վայլդբերրիսներից, թուրքական գազար ու խնձոր է գնում...
Նիկոլի գուլպաները ընդիմությունն ավելի կատաղի կքննարկեր, իսկ իշխանությունն ավելի անձնազոհաբար կռիվ կտար ընդդիմության հետ...
Երիցյանը լավ շեշտեց՝ այս օրենքը փորձում էին կյանքի կոչել 10 տարի։ Էն ինչ չստավեց Սերժի ու Ռոբերտի մոտ, Նիկոլը հալած յուղի տեղ հերթով կարգով կերցնում է դեռ ՀՀ քաղաքացու բեռը կրող բնակչությանը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր