ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Աշխարհի ամենաերկար սերիալը Սանտա Բարբարա»-ն չէ». Սիրեկանյան
02:06, 20.01.2022 | mamul.am
5947 | 0

Պատմական նյութերի ուսումնասիրող Խաժակ Սիրեկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աշխարհի ամենաերկար սերիալը
Եթե Ձեզ հարցնեն, թե որն է աշխարհի ամենաերկար սերիալը, Դուք առանց վարանելու կասեք՝ «Սանտա Բարբարան», որը հեռարձակվել է մոտ 9 տարի և չի ընդհատվել: Սակայն դա այդպես չէ:
«Սանտա Բարբարայի» նկարահանումները սկսվել են 1984 թվականին և ավարտվել 1993 թվականին: Այս ընթացքում նկարահանվել է 2137 սերիա:
Սակայն «Սանտա Բարբարա»-ն բավականին կարճ սերիալ է աշխարհում ամենաերկար սերիալի համեմատ:
Խոսքը «Ուղեկցող լույս» (Guiding Light) սերիալի մասին է, որի նկարահանումները տևել են 57 տարի՝ 1952-2009 թթ., իսկ դրանից առաջ՝ 1937-1952թթ. հեռարձակվել է ռադիոյով:
Եթե հաշվի առնենք, որ մեկ սերիան տևում է 45-60 րոպե, ապա ողջ սերիալը դիտելու համար մարդը ծախսել է իր կյանքի կեսը, սակայն սա այն դեպքում, եթե նա օրը 24 ժամ նայել է այն առանց ընդմիջման: Սերիալում պատմվում է Չիկագոյի հորինված մի ավանում ապրող քահանայի կյանքի մասին:
Այս ընթացքում սերիալի դերասանները մնացել են երիտասարդ և գեղեցիկ, սակայն շատերն արդեն թոռներ ունեն: Սերիալի սցենարիստի խոսքով՝ սերիալը իրենց կյանքի մի մասն է եղել, այդ պատճառով երկար ժամանակ չէին կարողանում դադարեցնել նկարահանումները»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր