ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Վարչապետն իր ենթակայության տակ չգտնվող պաշտոնյային կարող է բանավոր հանձնարարություննե՞ր տալ»․ Բ․ Նավասարդյան
00:12, 20.01.2022 | mamul.am
4875 | 0

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսինքն, մեզ ինչի՞ն են ուզում սովորեցնել՝ որ վարչապետը՝ ցանկացած, այդ թվում իր ենթակայության տակ չգտնվող պաշտոնյային կարող է բանավոր հանձնարարություններ տալ, որոնք որևէ կերպ չեն բխում վերջինիս օրինական լիազորությունների՞ց։ Ասենք, վճռաբեկի դատավորին ուղարկի գազի գնի շուրջ պայմանավորվելո՞ւ... Եվ նույն օրը Դոնտի բանաձևի կիրառման նրբությունների մասին խորիմաստ քննարկումներ ընթանան ԱԺ-ում ... Սրանից հետո օրինապաշտ քաղաքացինե՞ր ենք ուզում ունենալ երկրում։ Գոնե ուշացումով, գիտակցելով հնարավոր անախորժությունների ռիսկը, պաշտոնական կարգավիճակ տան Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի ներկայացուցչին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր