Վլադիմիր Զելենսկին կոչով դիմել է Ուկրաինայի քաղաքացիներին, որում հորդորել է խուճապի չմատնվել «ռուսական սպառնալիքի» մասին լուրերից։ Պետության ղեկավարն ասել է, որ երկիրը պատերազմ չի ցանկանում, բայց «պատրաստ է պաշտպանության»: Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանի կողմից հարձակման մասին լուրերն իրականում «հարձակում են» ներդրողների և բիզնեսի վրա: |