Հայաստանը պետք է ճիշտ գնահատի տարածաշրջանում ստեղծվող աշխարհաքաղաքական նոր իրավիճակը և եզրակացություն անի, այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմետ Հաջիևը, փոխանցում է Report-ը: «Իլհամ Ալիևն իր հարցազրույցի ժամանակ անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պոտենցյալ համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցությունների մեկնարկին: Մենք սպասում ենք Հայաստանի համարժեք պատասխանին»,- ասել է Հաջիևը: |