ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Ուրախ եմ, որ Կառավարությունը փոխեց դիրքորոշումը»․ Թագուհի Թովմասյան
11:42, 20.01.2022 | mamul.am
4411 | 0

Այսօր՝ ԱԺ նիստում, առաջին ընթերցմամբ ընդունվեց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը։ Նախքան քվեարկությունը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը կողմ է քվեարկելու նախագծին։

«Այս նախագծի հետ կապված հետաքրքիր մի պատմություն կա․ դեռևս պատերազմի օրերին՝ նոյեմբերի կեսերին, Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց, որ մեր հերոսներից մեկը՝ Հովհաննես Ասատրյանը, քաջություններ է արել, և իր մայրիկին պետք է շնորհակալություն հայտնենք։ Իհարկե, հետո պարզվեց, որ Հովհաննես Ասատրյանը անհետ կորած է և երկկողմանի ծնողազուրկ։

Թովմասյանը նշեց, որ ավելի ուշ հայտնաբերվել է զինծառայողի մոխրացած մարմինը։

«Երկար ժամանակ ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր ձևաչափով փորձում էինք նրա երկու եղբայրներին դարձնել շահառու և անընդհատ Կառավարությունից ստանում էինք պատասխան, որ եղբայրներ ունեն ոտ ու ձեռք, թող աշխատեն»,- նշեց Թովմասյանը։

Թովմասյանը գոհունակություն հայտնեց նախագծի վերաբերյալ, որով կարող են շահառու հանդիսանալ զոհվածի քույրը, եղբայրը, տատը, պապը, փաստացի ամուսնության մեջ գտնվող զինծառայողի կինը, եթե ունեն համատեղ երեխա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր