ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Փոփոխությունը կատարվում է, որ ընդդիմությունը չկարողանա քաղաքական շոուներով խաթարել հանձնաժողովի աշխատանքը»․ Ա․ Հովհաննիսյան
12:06, 20.01.2022 | mamul.am
3264 | 0

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի հեղինակած ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որով առաջարկվում է մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի չընտրվելու դեպքում իրավասու խմբակցությունը քվեարկությունից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում առաջադրի նոր թեկնածու:

Նախագծի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց․ «Նկատի ունենալով, որ նախագիծը վերաբերում է ԱԺ աշխատանքների կազմակերպմանը, ապա ավելի հիմնարար քննարկումների կարիք կա: Հակառակ դեպքում, այն, ինչ ներկայացված է, ընդամենը ընդդիմությանը վերապահված որոշակի պաշտոնների զավթման գործընթաց է ընկալվում: Եթե ուզում ենք հիմնարար լուծել այդ հարցը, հրաժարվեք այդ մտքից, ավելի լավ է հիմա դեմ քվեարկեք, նստենք իրար հետ քննարկենք, հակառակ դեպքում, կստացվի, որ պարզապես փոփոխություն է արվում այդ պաշտոնը ընդդիմությունից խլելու համար»։

Արձագանքելով Մինասյանին՝ ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն ասաց․ «Այս փոփոխությունը կատարվում է նրա համար, որ այս պահին խորհրդարանական ընդդիմությունը չկարողանա, քաղաքական շոուներ կազմակերպելով, փորձել խաթարել հանձնաժողովի բնականոն աշխատանքը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր