ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Հակառակ դեպքում ստիպված կլինենք գնալ լոքդաունի». Նիկոլ Փաշինյան
12:12, 20.01.2022 | mamul.am
95043 | 0

«Ասում են՝ բիզնեսն էդքան տուժել է, հիմա նորից սահմանափակում եք մտցնում, որ մենակ պատվաստված կամ բացասական թեստ ունեցող անձինք կարող են ռեստորան գնալ և այլն, և այլն»,- Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Փաշինյանը՝ անդրադառնալով հունվարի 22-ից ուժի մեջ մտնող նոր սահմանափակումներին. «Տեսչական մարմինները պետք է խստագույնս հետևեն սահմանափակումների իրականացմանը. պատասխանատվությունը կրելու են տնտեսվարողները: Սա արվում է հենց տնտեսվարողների շահերից: Հակառակ դեպքում, երբ մեր հիվանդանոցները լցվեն ամբողջությամբ ու հնարավորություն չունենանք բուժօգնություն ցուցաբերել մարդկանց, ստիպված կլինենք գնալ լոքդաունի: Բոլոր ռեստորանները, խանութները, ասենք, կարող են մեկ ամսով փակվեն»,- նշեց Փաշինյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր