ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Հաճախ մեզ մեղադրում են ազգային մենթալիտետի դեմ գործելու համար». Ն. Փաշինյան
12:24, 20.01.2022 | mamul.am
2659 | 0

«Հաճախ մեր իշխանությանը և կառավարությանը մեղադրում են, այսպես ասած, մեր ազգային մենթալիտետի դեմ գործելու համար»,- Կառավարության նիստի ավարտին հայտարարեց վարչապետ Փաշինյանը՝ պարզաբանելով, թե ինչի հետ է դա կապված. «Հասկանում եմ, որ շատ տարօրինակ կարող է հնչել, որ պետական որևէ գերատեսչության ծառայող կարող է օրենքով նախատեսված միջոցառում ձեռնարկել տվյալ գերատեսչության ղեկավարի ընտանիքի անդամի նկատմամբ: Նման բան ՀՀ-ում չի եղել ու ոմանք դա փորձ են անում ներկայացնել որպես ազգային մենթալիտետ: Բոլոր էն մարդիկ, ովքեր կոռուպցիան փորձ են անում ներկայացնել որպես ազգային մենթալիտետ, որևէ կապ չունեն հայ ժողովրդի հետ.... Նրանք, ովքեր խրախուսում են անգրագիտությունը և տգիտությունը ու պետական համակարգ են ստեղծել, որպեսզի քաղաքացիները սորտավորվեն երկար տարիներ, էդ մարդիկ կապ չունեն հայ ժողվովրդի երազանքների, մտածումների ու մենթալիտետի հետ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր