ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 454.99, EUR 474.78, RUB 7.21, GBP 558.18
+6 °C, +6 °C ... +21 °C Վաղը`+23 °C
ՎԶԵԲ-ը և դոնորները մեծացնում են Հայաստանում ՓՄՁ-ների ֆինանսավորման ծավալը
13:30, 20.01.2022 | mamul.am
3210 | 0

25 մլն ԱՄՆ դոլար Ամերիաբանկին՝ մասնավոր հատվածին վարկեր տրամադրելու նպատակով

  • Ֆինանսավորումը կնպաստի վարկերի տրամադրմանը ՄՓՄՁ-ներին և կանանց կողմից ղեկավարվող բիզնեսներին
  • ՎԶԵԲ-ն աջակցում է Հայաստանի մասնավոր հատվածին՝ տեխնոլոգիաները ԵՄ չափանիշներին համապատասխան արդիականացնելու գործում
  • Դոնորների աջակցությունը՝ Եվրոպականմիությունից, Շվեդիայից և Փոքր բիզնեսի ազդեցության հիմնադրամից

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ֆինանսական աջակցություն է տրամադրում Հայաստանում Ամերիաբանկին 25 միլիոն ԱՄՆ դոլար գումարիչափով՝ հայաստանյան մասնավոր բիզնեսներին վարկեր տրամադրելու նպատակով:

Ֆինանսավորման այս փաթեթի շրջանակներում Ամերիաբանկը կստանա 10 մլն ԱՄՆ դոլար

«Կանայք բիզնեսում» (WiB) ծրագրի ներքո՝ կանանց կողմից ղեկավարվող փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) տեղական արժույթով վարկեր տրամադրելու նպատակով։ Ծրագիրը համատեղում է ֆինանսավորումը, տեխնիկական աջակցությունը, ռիսկերի նվազեցումը՝ ծածկելով տեղական ֆինանսական հաստատությունների առաջին կորուստները Փոքր բիզնեսի ազդեցության հիմնադրամի աջակցությամբ, և խորհրդատվական ծառայությունները բիզնեսի համար՝ կանանց կողմից ղեկավարվող ՓՄՁ-ներին աջակցելու նպատակով։ Տեխնիկական աջակցությունն ու խորհրդատվական ծառայությունները համատեղ ֆինանսավորվում են Եվրոպական միության (ԵՄ) և Շվեդիայի կառավարության կողմից:

Լրացուցիչ 10 միլիոն ԱՄՆ դոլար կտրամադրվի տեղական միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) զարգացմանն աջակցելու նպատակով։

Ամերիաբանկը նաև կստանա 5 միլիոն ԱՄՆ դոլար ԵՄ-ն Բիզնեսի համար-ՎԶԵԲ վարկային գծի շրջանակում, որին աջակցում է ԵՄ-ն՝ արտահանման ներուժ ունեցող տեղական ՓՄՁ-ներին վարկեր տրամադրելու նպատակով՝ տեխնոլոգիաներն ու ծառայությունները ԵՄ չափանիշներին համապատասխան արդիականացնելուն ու, միաժամանակ, կանաչ տեխնոլոգիաների կիրառումը խթանելուն ուղղված ներդրումների համար:

ԵՄ-ն Բիզնեսի համար-ՎԶԵԲ վարկային գիծը առաջատար նախաձեռնություն է, որն օգնում է տեղական ընկերություններին բարելավել իրենց մրցունակությունը երկրի ներսում և արտերկրում՝ արդիականացնելով իրենց արտադրական հզորությունները և գործընթացները ԵՄ չափանիշներին համապատասխան։ Վարկային միջոցների առնվազն 70 տոկոսը կհատկացվի «կանաչ» տեխնոլոգիաների ոլորտում ներդրումների ֆինանսավորման համար՝ համաձայն ՎԶԵԲ-ի՝ Անցում դեպի կանաչ տնտեսություն (GET) մոտեցմանը։ Վարկառուները կարող են ստանալ խրախուսական դրամաշնորհներ և տեխնիկական խորհրդատվություն՝ երկուսն էլ ֆինանսավորվում են ԵՄ-ի կողմից ԵՄ-ն Բիզնեսի համար նախաձեռնության շրջանակներում։

Ամերիաբանկը Հայաստանի առաջատար բանկերից է և առաջին տեղն է զբաղեցնում իր ակտիվներով, վարկային պորտֆելով, ինչպես նաև հաճախորդների հաշիվներով ու ավանդներով: 1 տրիլիոն ՀՀ դրամը գերազանցող ակտիվներով` Ամերիաբանկը խոշոր ներդրում ունի Հայաստանի տնտեսության մեջ: Հանդիսանալով դինամիկ զարգացող ունիվերսալ բանկ` Ամերիաբանկը տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների մեծ փաթեթ իր բազմաֆունկցիոնալ հարթակի միջոցով` հստակ շեշտադրում կատարելով թվային պրոդուկտների վրա: Բանկը հավատարիմ է պատասխանատու բիզնես վարելու և Հայաստանի տնտեսությունը դեպի կայուն ապագա զարգացնելու իր հանձնառությանը: 2015թ.-ից ՎԶԵԲ-ը հանդիսանում է Ամերիաբանկի բաժնետեր և ունի 17,8 տոկոս բաժնեմաս։

ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրող է: Մինչ օրս Բանկը Հայաստանում ներդրել է ավելի քան 1,51 միլիարդ եվրո 189 ծրագրում՝ երկրի ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկ ոլորտներում, ընդ որում այդ ներդրումների 88 տոկոսը բաժին է ընկնում մասնավոր հատվածին:

Եվրոպական միության մասին

Եվրոպական միության անդամ պետությունները որոշել են միավորել իրենց գիտելիքները, ռեսուրսները և ճակատագրերը: Միասին նրանք կառուցել են կայունության, ժողովրդավարության և կայուն զարգացման գոտի՝ պահպանելով մշակութային բազմազանությունը, հանդուրժողականությունը և անհատի հիմնարար ազատությունները: Եվրոպական միությունը հավատարիմ է իր սահմաններից դուրս գտնվող երկրների և ժողովուրդների հետ իր ձեռքբերումներն ու արժեքները կիսելու հանձնառությանը:

Փոքր բիզնեսի ազդեցության հիմնադրամի դոնորներն են Իտալիան, Ճապոնիան, Կորեան, Լյուքսեմբուրգը, Նորվեգիան, Շվեդիան, Շվեյցարիան, Թայվան Բիզնես–ՎԶԵԲ Տեխնիկական համագործակցության հիմնադրամը և Միացյալ Նահանգները:

ՎԶԵԲ-ը և դոնորները մեծացնում են Հայաստանում ՓՄՁ-ների ֆինանսավորման ծավալը
ՎԶԵԲ-ը և դոնորները մեծացնում են Հայաստանում ՓՄՁ-ների ֆինանսավորման ծավալը
ՎԶԵԲ-ը և դոնորները մեծացնում են Հայաստանում ՓՄՁ-ների ֆինանսավորման ծավալը
ՎԶԵԲ-ը և դոնորները մեծացնում են Հայաստանում ՓՄՁ-ների ֆինանսավորման ծավալը
ՎԶԵԲ-ը և դոնորները մեծացնում են Հայաստանում ՓՄՁ-ների ֆինանսավորման ծավալը
ՎԶԵԲ-ը և դոնորները մեծացնում են Հայաստանում ՓՄՁ-ների ֆինանսավորման ծավալը

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
18:06, 15.05.2022
3138 | 1
դեպի վեր