ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 448.18, EUR 479.46, RUB 6.83, GBP 564.26
+18 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+29 °C
«Ընդգծված նողկանք կա ոստիկանության ծառայողների՝ ի դեմս ղազարյան վահեի նկատմամբ». Սայաթ Շիրինյան
14:30, 20.01.2022 | mamul.am
4369 | 3

Ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցինիզմի, ինքնախաբեության կամ առավել ճիշտ՝ հասարակությանը հիմարացնելու հերթական դրսևորումն արձանագրվեց այսօր՝ կառավարության հերթական նիստի ժամանակ, որոշ խեղկատակների մասնակցությամբ։

Հիմա էլ, փորձում են ոստիկանությանն ատող հասարակությանը համոզել, որ նրանք հավատում ու վստահում են ոստիկանության ծառարողներին, և, որ իրենց հեղափոխության կամ բարեփոխումների արդյունքում բարձրացել է ոստիկանության հեղինակությունը։

Ո՛չ և միանշանակ ո՛չ, այդպես չէ, կառավարության ոչ հարգելի՝ չմարդիկ, կապիտուլյանտներ։

Անկախության տարիներից ի վեր Հայաստանի միլիցիան, հետագայում անվանափոխված ոստիկանությունը, երբեք էլ այսպիսի ցածր արժեհամակարգ չի ունեցել, այսպես բարոյալքված, հասարակությունից օտարված, հեռացած, նրա կողմից արհամարհված չի եղել։

Թերևս մի կարճ ժամանակահատված, իշխանությունը բռնազավթելուց հետո, այո՛, իսկապես մոլորյալների բազմությունը ոգևորված էր ոստիկանությամբ։

Կարծում եմ, որ հիշում եք՝ «ոստիկանը մերն է» վանկարկումները, բայց դա չէր ենթադրում, որ իշխանություններն ինչպես ուզենան, այնպես էլ պետք վարվեն ոստիկանության ծառայողների հետ։

Արդյունքում՝ փոշիացվեց հասարակության վստահությունը ոստիկանության նկատմամբ։

Ինչո՞ւ այդպես ստացվեց, պատասխանն առավել քան պարզ է՝ ոստիկանությունը երբեք էլ այս չափով ու այս ծավալով ներքաշված չի եղել քաղաքական գործընթացների մեջ, ոստիկանությունը հարկադրված չի եղել օր ու գիշեր փրկել վարկաբեկված մեկի հետույքը, ոստիկանությունը երբեք քաղաքական իշխանության կամակատարը չի եղել և նրա կողմից այսքան նսեմացված, ստորացված չի եղել։

Արդյունքում միտումնավոր, ինչպես նաև այլ ոլորտներում այդես էլ՝ ոստիկանության հանդեպ փոշիացվեց հասարակության վստահությունը։

Ուզո՞ւմ եք իրականում հասկանալ ոստիկանության ծառայողների վերաբերյալ հասարակության վերաբերմունքը, ապա դիմեք հենց ոստիկաններին, ովքեր ամեն օր իրենց մաշկի վրա են զգում այն անարգանքը, որը խորապես առկա է հասարակության մոտ ու դրսևորվում է իրենց հանդեպ։ Իշխանափոխությունից ու մի շարք անհետաձգելի բարեփոխումներից հետո, վստահ եմ, որ աստիճանաբար կփոխվի հասարակության վերաբերմունքը ոստիկանության ծառայողների նկատմամ։

Անհրաժեշտ կլինի նաև փոխել ոստիկանության ծառայողների համազգեստը, որը հիմա ուղղակի ատելություն ու զզվանք է առաջացնում։

Հ. Գ. Վստահաբար կարելի է արձանագրել, որ հիմա ընդգծված նողկանք կա ինչպես կառավարության անդամների, իշխանության, այնպես էլ՝ ձեր հետույքը պահող ոստիկանության ծառայողների՝ ի դեմս ղազարյան վահեի նկատմամբ»։

Աղբյուրը` Սայաթ Շիրինյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր