ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 450.71, EUR 480.77, RUB 8.04, GBP 562.98
+20 °C, +8 °C ... +20 °C Վաղը`+24 °C
«Ականատես ենք լինելու հեղուկ գազի նոր գնաճի». Թադևոս Ավետիսյան
15:00, 20.01.2022 | mamul.am
3205 | 0

«Նման բացասական փորձ կա, երբ մեր շուկայում վերջերս նորից հեղուկ գազի դեֆիցիտ եղավ, դրան հաջորդեց էական թանկացում»,- այսօր՝ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանում հեղուկ գազի հնարավոր թանկացումներին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

«Սա ունի մի քանի գործոններ․ 1-ին՝ ՀՀ-ն հեղուկ գազ չունի և դա ներկրում է ողջ ծավալով, իսկ էդ շուկաներում կան որոշակի թանկացումներ։ Մենք վստահաբար ականատես ենք լինելու հեղուկ գազի նոր գնաճի։ 2-րդ՝ փաստենք, որ Հայաստանի շուկան օբյեկտիվորեն փոքր է, և ներկրման բարձր մենաշնորհացման աստիճանը շարունակվում է պահպանվել։ Էդ որ ներկրող ֆիրմաների անուններ են փոխվում, չի նշանակում, որ մրցակցությունը դրանից ավտոմատ կերպով մեծանում է։ 3-րդ՝ պետական վերահսկողությունը բարձր մենաշնորհացման շուկաների նկատմամբ օբյեկտիվ չէ»,- նշեց պատգամավորը։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր