ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 454.99, EUR 474.78, RUB 7.21, GBP 558.18
+10 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+23 °C
«Հասկանում եք, չէ՞, թե ինչ աստիճանի պաթոլոգիկ ստախոս է». Նաիրի Հոխիկյան
16:00, 20.01.2022 | mamul.am
4768 | 4

Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում այսօր հայտարարել է, թե նորաստեղծ պարեկային ոստիկանությունը լավ է աշխատում, և կա դրական արձագանք։ Փաշինյանը նաև փաստ է բերել, թե ոստիկանության աշխատանքի շնորհիվ խախտման համար պատժվել է նաև պետական պաշտոնյա՝ հպարտանալով, թե «ՀՀ ողջ պատմության ընթացքում նման ոչ մի դեպք չի եղել»:

Նախ՝ հանուն արդարության, համամիտ եմ, որ պարեկային ոստիկանությունը քիչ թե շատ լավ է կատարում իր վրա դրված պարտականությունները։ Ես, համենայն դեպս, դրական տպավորություն եմ ստացել նրանցից, ում հետ շփվել եմ, թեպետ մտերիմներից ոմանք խիստ դժգոհում են։

Բայց խոսքի երկրորդ մասում, հավատարիմ մնալով իր սովորությանը, Նիկոլ Փաշինյանը ստում է, թե ՀՀ ողջ պատմության ընթացքում ոչ մի դեպք չի եղել, որ բարձր պաշտոնյաները տուգանվեն։ Նախկինում էլ պաշտոնյաները բազմիցս տուգանվել են խախտումների համար։ Մի օրինակ ես բերեմ ինձ հետ պատահած դեպքից։

Մեր չսիրած ՀՀԿ-ի կառավարման տարիներին՝ 2015-ի նոյեմբերին, Երևանի Բագրատունյաց պողոտայում մի մեքենա հետընթացով հարվածեց իմ մեքենայի դիմացի հատվածին և պատճառեց մոտ 300,000 դրամի վնաս։ Պարզվեց, մեքենան պատկանում է այն ժամանակվա Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանին։ Նույն ինքը՝ լեգենդար Գագիկ Բեգլարյանը։

ԱՊՊԱ-ն չէր կարող ապացուցված համարել, որ ինձ հետընթացով են հարվածել, ոչ թե ես եմ հետևից հարվածել, ինչից էլ օգտվում էր հակառակ կողմը։ Ճանապարհային ոստիկանությունում մոտ 3 ամիս փորձաքննություն իրականացվեց, և ես հաղթեցի։ Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ ինշուրանսը» ինձ փոխանցեց 290,000 դրամ, իսկ ոստիկանությունը պետական բարձր պաշտոնյային տուգանեց 120,000 դրամով։

Հասկանում եք, չէ՞, թե ինչ աստիճանի պաթոլոգիկ ստախոս է Հայաստանի այսօրվա կառավարության ղեկավարը՝ աղավաղելով փաստերը և իրեն ցույց տալով որպես Քրիստոսի ներկայացուցիչը երկրի վրա։ Իբրև թե մինչև Նիկոլը Հայաստանում բոլորը խարխափում էին դժոխքի մեջ, ինքը եկավ, ու ՀՀ ողջ պատմության ընթացքում փոփոխություն եղավ։ Մի հարցում ճիշտ է։ Մինչև Նիկոլ Փաշինյանը հայերը միասնական ազգ էին, սիրում էին իրար։ Եկավ նեռը, և հայ ազգը դարձավ ներքին թշնամանք ունեցող, իրար ատող հանրույթ»։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
18:06, 15.05.2022
3125 | 1
դեպի վեր