ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 448.18, EUR 479.46, RUB 6.83, GBP 564.26
+21 °C, +11 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Պետական տենդերների նկատմամբ մեծ հետաքրքրություն ցուցաբերող մերձկառավարական կազմակերպությունների աչքը լույս». Մ. Նահապետյան
19:42, 20.01.2022 | mamul.am
1738 | 0

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ անդամ Միքայել Նահապետյանի գրառումը. «Պետական տենդերների նկատմամբ մեծ հետաքրքրություն ցուցաբերող մերձկառավարական կազմակերպությունների աչքը լույս։
Արդեն ահագին ժամանակ է, որ օրենսդրական բացերի օգտագործմամբ նրանք տենդերներ էին շահում` այլ կազմակերպությունների դուրս մղելով գործընթացից։ Դեպքեր կան, որ հաղթող կազմակերպությունը ինքնարժեքից ցածր գնով մասնակցել է մրցույթի, հաղթել ու հետո բանակցային փուլում գինը բարձրացրել։ Դուրս մնացած կազմակերպություններն էլ բողոքարկում էին գնման գործընթացը ու կամ հաջողում էին, կամ ոչ... բայց առավելապես` ոչ։
Հիմա էդ մերձկառավարական կազմակերպությունների «ազիզ խաթր» բողոք քննող անձի ինստիտուտը հանում են ու թողնում են միայն դատական կարգով բողոքարկման տարբերակը։ Դե գնա՛ Պեպո, գետինը լիզե։
Չգիտեմ գիտեք, թե չէ` մասսայական բիզնես են դնում ՔՊ-ական շրջանակի մարդիկ` կարող-անկարող, բութ ու խելացի... ով ասես։ Երևի մտածում են Աստված մի դուռ կբացի ու դրա համար «աստծու» մեծադիր նկարը մեխում են իրենց գլխավերևում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր