ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
15 դրամանոց տոպրակն այսօրվանից 45 դրամ է. համացանցի արձագանքը
15:42, 20.01.2022 | mamul.am
13777 | 1

Համացանցում լայն արձագանք է գտել ֆեյսբուքյան օգտատերերից մեկի տարածած լուսանկարը՝ «15 դրամանոց տոպրակն այսօրվանից 45 դրամ է» գրությամբ:

«Այսինքն եթե 15 դրամանոց տոպրակը դառնում ա 45 դրամ, էլ բնությանը չի՞ վնասում, քայքայվո՞ւմ ա, կարելի ա հանգիստ վաճառել», «Իշխանության սրտի օլիգարխի բիզնեսը պետք է միշտ ծաղկի, մի զարմացեք», «Էլ ոչ մի բանից չենք զարմանում, պարզապես նորից զայրանում ենք», «Բա տնտեսական երկնիշն աճն էլ ինչո՞վ ապահովեն»,- մեկնաբանություններում գրել են օգտատերերը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր