ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Պարո՛ն Հակոբ Մովսես, դուք պաշտո՞ւմ եք Նիկոլ Փաշինյանին»․ Արեգնազ Մանուկյան
17:06, 20.01.2022 | mamul.am
4385 | 5

ԱԺ նիստում քննարկվում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թեկնածու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած Հակոբ Հակոբյանի ընտրության հարցը։

Մտքերի փոխանակության ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը ընթերցեց Հակոբ Մովսեսի՝ հեղափոխությունից հետո արված հայտարարությունները․ «2018-ին Հակոբ Հակոբյանը հայտարարել է՝ ջատագովն եմ նոր իշխանությունների, պետք է լինել էս իշխանությունների կողքին, ամեն կերպ աջակցել նպաստել, նույնիսկ թերությունների նկատմամբ բարյացակամ մոտեցում ունենալ»։

Մանուկյանն ընթերցեց Հակոբ Մովսեսի նաև մեկ այլ՝ ավելի ուշ արված հայտարարություն։

«Այսօր շատ են բողոքում, որ երկրում անձի պաշտամունք է ձևավորվում։ Ես դրա համար շատ ուրախ եմ, կարծում եմ, որ վերջապես այս ժողովուրդը գտել է մի լիդեր, մի առաջնորդ, որին սիրում է։ Դա վա՞տ բան է, որ ասում են՝ անձի պաշտամունք է առաջանում»։

Պատգամավորը, դիմելով Հակոբ Մովսեսին, հարցրեց․ «Փաստորեն դուք գովաբանում եք անձի պաշտամունքը, կռապաշտությունը և նույնիսկ քարոզում եք։ Հետևաբար, ինձ մոտ լեգիտիմ հարց է առաջանում՝ պարո՛ն Հակոբ Մովսես, դուք պաշտո՞ւմ եք Նիկոլ Փաշինյանին»,- ասաց Մանուկյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր