ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Ինչպես է լինում, որ Թուրքիան, որը բայրաքթարներ է գցել հայ ժողովրդի գլխին, հիմա բարյացակամ է դարձել»․ Ա․ Թևանյան
18:18, 20.01.2022 | mamul.am
2763 | 1

«Պետք է հասարակության համար բացահայտել, թե ինչպես է լինում, որ Թուրքիան, որը 44-օրյա պատերազմի ընթացքում բայրաքթարներ է գցել հայ ժողովրդի գլխին, նպաստեց նրան, որ հայկական կողմն ունեցավ ցավալի կորուստներ, հիմա, կարծես թե, բարյացակամ է դարձել»,-Ազգային ժողովում անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:

Շարունակելով խոսքը՝ ընդդիմադիր պատգամավորը նշեց․ «Մենք կողմ ենք հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը առանց նախապայմանների, բայց դեմ ենք, երբ Թուրքիան իր նախապայմաններն է առաջ քաշում և ստանում, դեմ են, որ հայ-թուրքական պրոցեսը շաղկապվի Արցախի հարցի հետ»։

«Ինչպես է լինում, որ Թուրքիան, որը բայրաքթարներ է գցել հայ ժողովրդի գլխին, հիմա բարյացակամ է դարձել»․ Ա․ Թևանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր