ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 408.39, EUR 431.95, RUB 7.72, GBP 499.79
+26 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+33 °C
«Ստրկատեր-բռնապետիկն իր ստրուկ-նախարարների համաձայնությամբ ապահովում է «կա ապագա, կա»-ի իր տգետ ընտրազանգվածը»․ Ա․ Իշխանյան
20:24, 20.01.2022 | mamul.am
2292 | 4

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի գրառումը․ «ՈՒՍՈՒՑԻ՞Չ, ԹԵ՞ ՈՍՏԻԿԱՆ
Կառավարություն կոչված ստրկանոցում, ստրկատերը հիացմունքով նշեց, թե ինչպես երկար տարիներ աշխատած ուսուցիչը հրաժարվել է իր մասնագիտությունից և դարձել պարեկային ոստիկան։ Այսպիսով, ամենաբարձր մակարդակով խրախուսվում է ստրկատիրոջ թիկնապահ-ոստիկան լինելը, նսեմացվում ուսուցչի մասնագիտությունը, այն է՝ սերնդի կրթությունը։ Բնականաբար, սա ոչ միայն ստրկանոց-կառավարությունում հնչած խոսք է, այլև․․․Այլև, եթե ուսուցչի աշխատավարձը կազմում է 80 000 դրամ և այն ԿԳՄՍ ստրուկ- նախարարը համարում է բավարար, իսկ ոստիկան-թիկնապահինը շուրջ 500 000, չհաշված բացահայտ և ստվերային պարգևավճարները, ապա պատկերացրեք, թե ինչպիսի «կա, ապագա, կա» է մեզ սպասվում։ Ստրկատեր-բռնապետիկն իր ստրուկ-նախարարների համաձայնությամբ, ապահովում է «կա, ապագա, կա»-ի իր տգետ ընտրազանգվածը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր