ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+24 °C
ԱՄՆ կոնգրեսականներն առաջարկում են պատժամիջոցներ կիրառել Սիմոնյանի, Սոլովյովի ու Էռնստի նկատմամբ
20:36, 20.01.2022 | mamul.am
7010 | 0

ԱՄՆ կոնգրեսականներն առաջարկում են պատժամիջոցներ կիրառել «Россия Сегодня» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի, հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի և Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստի դեմ, գրում է Washington Post-ը։

Այս կապակցությամբ Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ ինքն անշարժ գույք, բիզնես կամ բանկային հաշիվներ չունի ԱՄՆ-ում կամ այլ երկրներում։

Իր թելեգրամ-ալիքում նա գրել է, որ այնքան եկամուտ չունի, որ «իմանա, թե ինչ է օֆշորը»։

Սիմոնյանը նաև հիշել է, որ սովորել է ԱՄՆ-ում, բայց չի գնում այնտեղ, քանի որ այս երկիրն իրեն գրություն է ուղարկել` ցուցմունք տալու համար։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր