ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Ընտանիքի կազմաքանդումը նոր սարքվող աշխարհի առանցքային ուղենիշներից մեկն է». Կարեն Անտաշյան
03:12, 21.01.2022 | mamul.am
3924 | 1

Գրող Կարեն Անտաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նկատե՞լ եք, որ ամերիկյան էդպիսի ֆիլմ կամ սերիալ չկա, որտեղ երեխաները չեն ատում ծնողներին։ Գրեթե ամեն տաս հերոսից ութի խառնվածքի հիմնական առանցքը ու պատումի հիմնական լեյտմոտիվը կապված են մանկությունից մնացած անհաջող փորձառության հետ, որի պատճառը ծնողներն են՝ կամ թմրամոլ, հարբեցող, կամ բռնարար, կամ չափազանց խիստ, կամ ինքնանպատակ, կամ անտարբեր, կամ ծնողների միջև բարդ հարաբերություններ են, որտեղ տուժում է երեխան, կամ պահպանողական հետամնացներ են, կամ վախկոտ լուզըրներ և այսպես շարունակ։ Ես Ամերիկայում չեմ եղել, չեմ կարող ասել ընդհանուր մթնոլորտի մասին, բայց մի քանի ամերիկյան ընտանիքների գիտեմ, որոնք շատ նորմալ, ջիգյարով հարաբերությունների մեջ են։
Քանի որ ռուսական, կամ ֆրանսիական կինոն ռուսական կամ ֆրանսիական կինո է, իսկ ամերիկյան կինոն՝ միանգամից ողջ մոլորակի համար է ստեղծվում, ամերիկյան կինոհոսքի սթրիմինգի հետ նաև գլոբալ մշակութային կոդեր են հեռարձակվում ու էս ընդգծված, պրոպագանդիստական զռռացող անսքողության հասնող գաղափարը քիչ-քիչ նստում է մեր ենթագիտակցության մեջ։ Մենք դե, ինչքան էլ նստած ենք օնլայնում ամբողջ օրը, բայց ամեն դեպքում օֆֆլայնում ծնված վերջին սերունդներից մեկն ենք, իսկական կյանքի զգացողություն ունենք ամեն դեպքում, իսկ մեր երիտասարդները, որ էս գաղափարների սպառումով են մեծանում, տեսնես, ի՞նչ են զգում կամ մտածում ընտանեկան հարաբերությունների մասին։ Էս ֆիլմերում արդեն կանոնիկ ֆաբուլաներ կան՝ խարիզմատիկ և ճնշված, մեծ պոտենցյալով գլխավոր հերոսը ատում է ծնողներին ու ժամերն է հաշվում հասունանալու, տնից թռնելու ու այլևս հետ չդառնալու, կամ խարիզմատիկ, տաղանդավոր, բայց իրեն չիրացրած հերոսը, որ ունի հոգեբական լուրջ խնդիրներ՝ իր բոլոր դարդերի ակունքը գտնում է վաղ մանկության տրավմաների մեջ։ Մի սերիալում մոտ տաս երիտասարդների ու նրանց ընտանիքների պատմությունն էր պատմում, էս սաղ բորշի մեջ միակ կայուն երջանիկ զույգը երկու երիասարդ գեյերի զույգն էր ու երիտասարդներից մեկի քամինգ աութ եղած հոր ու իր գեյ սիրեկանի զույգը։
Ես սրան, իհարկե,ունեմ իմ պատասխանը, որքան մարդը «ազատ» է սոցիալական կապերից, կամ ծնողների, հարազատաների հետ մտերմություն պահելու մշակութային պարտադրանքից, բարոյական պարտքից, այնքան ավելի շատ ժամանակ ունի աշխատելու, տնտեսական արդյունք գոյացնելու համար ու այնքան ավելի կախված է համակարգից։
Կարող է ինձ մեղադրեք դավադրապաշտության մեջ, բայց գտնում եմ, որ ընտանիքի կազմաքանդումը նոր սարքվող աշխարհի առանցքային ուղենիշներից մեկն է լինելու»։

Աղբյուրը` Կարեն Անտաշյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր