ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 406.09, EUR 419.78, RUB 6.70, GBP 495.67
+27 °C, +20 °C ... +34 °C Վաղը`+36 °C
Չեխիան պատրաստվում է Ուկրաինային հրետանային արկեր մատակարարել
23:42, 20.01.2022 | mamul.am
3434 | 1

Չեխիան կարող է հրետանային արկեր մատակարարել Ուկրաինային, այս մասին հայտարարել է Չեխիայի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Յանա Ցեխմեյստերովան։

Չեխիայի ռազմական գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ զինամթերքը պատրաստ է Ուկրաինա տեղափոխելուն, եթե այդ գործընթացը հաստատվի երկրի կառավարության կողմից։ Չեխիայի պաշտպանության նախարարությունն Ուկրաինային պատմական գործընկեր է անվանել՝ ընդգծելով, որ իրենք աջակցում են Կիևի կողմից որդեգրված՝ դեպի ժողովրդավարություն տանող ուղին։

Ինչպես նշել է Ցեխմայստերովան, Չեխիայի պաշտպանության նախարար Յանա Չեռնոխովան ներկայում փաստաթղթեր է պատրաստում Ուկրաինային օգնություն ցուցաբերելու համար և պատրաստվում է դրանք ներկայացնել հունվարի 26-ին հանրապետության կառավարության նիստում։

Նաև չեխական մի շարք գերատեսչություններ բանակցություններ են վարում ռուսական ագրեսիան հետ մղելու հարցում Ուկրաինային օգնության ցուցաբերելու շուրջ։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր