Չեխիան կարող է հրետանային արկեր մատակարարել Ուկրաինային, այս մասին հայտարարել է Չեխիայի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Յանա Ցեխմեյստերովան։ Չեխիայի ռազմական գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ զինամթերքը պատրաստ է Ուկրաինա տեղափոխելուն, եթե այդ գործընթացը հաստատվի երկրի կառավարության կողմից։ Չեխիայի պաշտպանության նախարարությունն Ուկրաինային պատմական գործընկեր է անվանել՝ ընդգծելով, որ իրենք աջակցում են Կիևի կողմից որդեգրված՝ դեպի ժողովրդավարություն տանող ուղին։ Ինչպես նշել է Ցեխմայստերովան, Չեխիայի պաշտպանության նախարար Յանա Չեռնոխովան ներկայում փաստաթղթեր է պատրաստում Ուկրաինային օգնություն ցուցաբերելու համար և պատրաստվում է դրանք ներկայացնել հունվարի 26-ին հանրապետության կառավարության նիստում։ Նաև չեխական մի շարք գերատեսչություններ բանակցություններ են վարում ռուսական ագրեսիան հետ մղելու հարցում Ուկրաինային օգնության ցուցաբերելու շուրջ։ |