ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
«Քիչ առաջ հրավիրվել էի ոստիկանություն». Շահեն Հարությունյան
23:36, 20.01.2022 | mamul.am
4365 | 1

«Շանթ Դաշինք» կուսակցության հիմնադիր Շահեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ հրավիրվել էի ոստիկանություն:
Պարզվում է, որ կապիտուլյանտ, ազգակործան պատուհաս Նիկոլ Փաշինյանը վիրավորվել է ինձնից, քանի որ իրեն մեղադրել եմ ազգակործան լինելու և հայրենիքի դավաճանություններ իրականացնելու մեջ: ՀՀ ոստիկանության գլխավոր վարչության նախաձեռնությամբ նյութեր են նախապատրաստվում իմ նկատմամբ քրեական գործ հարուցելու համար: Քրեական գործի հարուցման հիմք է հանդիսանալու «անձի հանրային գործնեությամբ պայմանավորված առերևույթ ծանր վիրավորանք պարունակող հրապարակում կատարելը»:
Ահա, թե ինչ է լինում, երբ երկիրը վստահվում է մի աթոռապաշտ դավաճանի, ով խայտառակ կապիտուլացիայի է ենթարկում պետությունը և այդքանից հետո կրկին վերարտադրվում է՝ ստանձնելով երկրի ղեկավարումը:
Նիկոլ Փաշինյան ազգադավը շատ լավ գիտի, որ նման քրեական գործերով հաստատ ինձ չեն կարող լռեցնել: 14 տարեկանից լինելով քաղաքական պայքարի մեջ՝ բազմաթիվ անգամներ եմ ենթարկվել քաղաքական մոտիվներով քրեական հետապնդումների, և, հատկանշական է այն, որ որոշ անգամներ Ն. Փաշինյանն անձամբ է ոստիկանության բաժանմունքում ականատես եղել իմ քամահրական վերաբերմունքին՝ ինձ ուղղված սպառնալիքների նկատմամբ:
Ինչպես հիմա, այդպես էլ դատարանում վերահաստատելու եմ իմ քաղաքական դիրքորոշումներն ու գնահատականները՝ Նիկոլ Փաշինյան ազգակործան պատուհասի և նրա կատարած հայրենիքի դավաճանությունների մասին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր