ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«էրդողանական վարչախմբի նպատակները չեն փոխվել, փոխվել է դրանց հասնելու գործիքակազմը»․ իրանագետ
00:36, 21.01.2022 | mamul.am
2523 | 0

Իրանագետ Վարդան Ոսկանյանի գրառումը․ »Ընդամենը մեկ տարի առաջ Բաքվում կայացած տխրահռչակ և մեզ համար նվաստացուցիչ զորահանդեսի ժամանակ էրդողանական վարչախմբի պարագլուխը ոգևորությամբ խոսում էր հայության դահիճներից էնվերի «լուսավոր հոգու» մասին։
Այսօր նույն վարչախմբի արտգործնախարարը պնդում է, թե «Թուրքիայի նպատակը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն է» և որպես ձեռքբերում անդրադառնում է Երևան-Ստամբուլ չվերթներին։
Այս համատեքստում չափազանց կարևոր է հասկանալ, արդյոք Էրդողանական վարչախումբը հրաժարվե՞լ է նշված ոճրագործի և մյուս ցեղասպան հանցագործների հերոսացումից, թե՞ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը տեսնում է Էնվերի «լուսավոր գործի» շարունակություն, բայց արդեն նաև փափուկ ուժի մեխանիզմների կիրառությամբ։
Կարծում եմ՝ մեծ պայծառատես լինելու կարիք չկա՝ հասկանալու, որ էրդողանական վարչախմբի նպատակները և «հերոսները», ցավոք, չեն փոխվել, փոխվել կամ, ավելի ճիշտ, հարստացվել է միայն այդ նպատակներին հասնելու գործիքակազմը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր