ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 455.73, EUR 486.58, RUB 7.89, GBP 573.35
+14 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+19 °C
«Նվազագույն աշխատավարձի շեմը անհարկի բարձրացնելով ոչ մի լավ հետևանք չի բերվի». Սամսոն Գրիգորյան
01:12, 21.01.2022 | mamul.am
2719 | 0

«Կասեցում» շարժման ղեկավար, գործարար Սամսոն Գրիգորյանը գրել է. «Կառավարությունն այսօր հրաժարվեց բարձրացնել նվազագույն աշխատավարձի շեմը 68.000-ից 100.000-ի:
Մանիպուլյացիայի համար մի հրաշալի առիթ «ընդդիմության» համար։
Իրականում.
Նվազագույն աշխատավարձի շեմը անհարկի և հաճախակի բարձրացնելով տնտեսության և բնակչության համար ոչ մի լավ հետևանք չի բերվի։
Շեմի չհիմնավորված բարձրացման պատճառով կաճեն գները, ապրանքների ինքնարժեքները, կաճի գործազրկությունը, կթանկանան հարկերը՝ բոլոր բացասական հետևանքներով, կարժեզրկվի դրամը, և այլն...
Լավ տնտեսություն ունենալու համար, աշխատավարձերի չափերը պետք է թելադրի շուկան՝ պահանջարկ-առաջարկի մեթոդով։
Յուրաքանչյուր արհեստական և ստիպողական «բարեփոխում» ավելի շատ բացասական հետևանքներ է բերում, քան դրական։
Նման սակավ դեպքերում, երբ կառավարությունը հրաժարվում է պոպուլիստական քայլերից, երկրի մի հեռավոր անկյունում, մի փոքրիկ տնտեսվարող է աշխարհ գալիս, ում շնորհիվ, հնարավոր է, մի օր ՀՀ-ն տնտեսություն կունենա»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր