ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 459.40, EUR 484.07, RUB 7.40, GBP 571.03
+13 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+19 °C
«Խորհրդարանական լեզվակռվի ու ցլամարտերի տեսարաններն արդեն զզվելի են»․ Հ․ Դեմոյան
00:12, 21.01.2022 | mamul.am
2761 | 0

ՀՀ ԳԱԱ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԼՍԵ՞Լ, ԹԵ ՉԼՍԵԼ, ՍԱ Է ՀԱՐՑԸ
1988 թ․ ամռանը, երբ Արցախյան շարժումը բուռն ընթացք էր ստացել, ԱՄՆ Կոնգրեսում հատուկ զեկույցով հանդես եկավ ամերիկահայ պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը՝ կոնգրեսականներին իրազեկելով ղարաբաղյան հիմնահարցի նախապատմության ու ընթացիկ զարգացումների մասին։
Ինչո՞ւ եմ այս օրինակը բերում։
Ողջ աշխարհում ընդունված է մասնագետների ներգրավմամբ փակ և բաց խորհրդարանական լսումների կազմակերպումը՝ խիստ կարևոր ու հրատապ հարցերի շուրջ շահեկան լսումներ ու քննարկումներ անցկացնելու, նախագծեր ու գործողությունների պլան մշակելու համար։ Անվտանգային տեսանկյունից մեզ համար խիստ կարևոր հարցերից մեկը ԱԺ խորհրդարանական մեծամասնությունը որոշել է լուծել մեկ բանագնացի մակարդակով։ Իսկ ի՞նչն է խանգարում առանձին լսումների ձևով գոնե երեք մասնագիտական զեկույց լսել՝ շատ հարցերում ճիշտ կողմնորոշվելու ու սխալներ թույլ չտալու համար։
Փոխարենն ունենք ճարտար լեզվակռվի ու խորհրդարանական ցլամարտերի տեսարաններ, որոնք արդեն ոչ միայն հոգնեցուցիչ են, այլև զզվելի․․․»։

Աղբյուրը` Հայկ Դեմոյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր