ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Գևորգ Կոստանյանը` Կրեմլում. «Ժողովուրդ»
09:24, 21.01.2022 | mamul.am
5961 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռուսաստանի Դաշնության դատախազության 300-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառումներին Հայաստանից երկու հոգի են հրավիրված եղել՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը և նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

Հիշեցնենք, որ հայրենի իրավապահները Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում են հայտարարել արդեն շուրջ 2 տարի, և, ահա, նրան հրավիրում են Կրեմլ:
Տեղեկացել ենք, որ նախկին ու ներկա պաշտոնյաները Կրեմլում մասնակցել են նաև առավել փոքր ձևաչափով կազմակերպված ֆուրշետ-հյուրասիրությանը, որտեղ ընդամենը մի քանի տասնյակ մարդ է մասնակցել:

Ստացվում է՝ Կոստանյանը, չունենալով որևէ պաշտոն, ունի նույնքան հեղինակություն, որքան ՀՀ գործող գլխավոր դատախազը: Այս իրողությունը ուշագրավ է ոչ միայն այն հանգամանքով, որ ՀՀ-ից ընդամենը երկու դատախազներ են մասնակցել իրավապահ այդ կառույցի հիմնադրման 300-ամյակին, այլ այն, որ Գևորգ Կոստանյանը ՌԴ-ում ոչ մի օր չի եղել հետախուզման մեջ. Մոսկվան հրաժարվել է հետախուզել նրան:

Հիշեցնենք՝ միջազգային քրեական ոստիկանությունը՝ Ինտերպոլը, ևս հրաժարվել էր հետախուզում հայտարարել Կոստանյանի նկատմամբ՝ հարուցված քրգործի նյութերը համարելով անհիմն: Փաստորեն, և՛ ՌԴ-ն և՛ Ինտերպոլը համարել են Կոստանյանի նկատմամբ կատարվողը քաղաքական հետապնդում»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր