ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Ավելի լավ է լինել պարեկ, թե՞ ուսուցիչ». Խաչատրյանը՝ Մանուկյանին
10:54, 21.01.2022 | mamul.am
3819 | 0

«Երեկ Նիկոլ Փաշինյանը խոսում էր պարեկային ծառայության մասին ու ասաց, որ ուսուցիչն ուզում է դառնալ պարեկ և դա ներկայացվեց որպես դրական երևույթ: Այդ արժեքային համակարգի հետ ձեր արժեքային համակարգը համընկնո՞ւմ է, թե՞ ոչ: Համաձա՞յն եք այդ մոտեցման հետ՝ արդյոք ավելի լավ է լինել պարեկ, թե՞ ավելի լավ է լինել ուսուցիչ»,- դիմելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում ՔՊ-ի առաջադրած թեկնածու Արթուր Մանուկյանին՝ հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը: «Ցանկացած մեկը, ով ուզում է դառնալ պարեկ, պետք է դառնա պարեկ, եթե ուսուցիչն ուզում է դառնալ պարեկ, ապա նա ուսուցիչ չի ծնվել»,- արձագանքեց Մանուկյանը:

Հիշեցնենք՝ Կառավարության նիստում վարչապետն ասել էր, որ պարեկային ոստիկանությունում աշխատողների 60 տոկոսը նախկինում ոստիկանության հետ ոչ մի կապ չեն ունեցել. «Մարդիկ քաղաքացիական կյանքից որոշել են գալ ոստիկանություն և այդ պրոցեսը շարունակվում է: Մարդն ամբողջ կյանքն ուսուցիչ է աշխատել և հիմա որոշել է դառնալ պարեկային ոստիկան...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր