«Էլի շարունակո՞ւմ եք էն կարծիքին մնալ, որ գերիների վերադարձի համար պետք է դիմել ՌԴ-ին ու Պուտինին, որովհետև նրանք են պատասխանատու, թե՞ կարծիքը փոխել եք»,- դիմելով ՀՌՀ անդամի թեկնածու Արթուր Մանուկյանին՝ հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: «Ռուսաստանի պատասխանտու գեներալը գնացել էր գերի բերելու, վերադարձել էր առանց գերիների: Լրագրողն ինձ հարցնում է ՝ ինչո՞ւ գերիներին չեք բերել, ես ասում եմ՝ սխալ տեղ ես հարցը տալիս, գնացեք էդ մարդուն հարցրեց, դեսպանին հարցրեք...»,- արձագանքեց Արթուր Մանուկյանը: |