ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Կապիտուլյանտներ, այլևս «ննջարանները թուրքերից պաշտպանելու» կարիք չկա՞». Շարմազանով
12:24, 21.01.2022 | mamul.am
2730 | 1

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի գրառումը. «Կապիտուլյանտներ, այլևս «ննջարանները թուրքերից պաշտպանելու» կարիք չկա՞։
Պատերազմի ժամանակ ապագա կապիտուլյանտների սիմվոլը ինքնամոռաց կոչ էր անում պաշտպանելու հայ ընտանիքների ննջարաններն ադրբեջանցի թուրքերից։
Կապիտուլյացիայից հետո նա ազդարարեց «խաղաղության դարաշրջանի» մասին, բայց փոխարենը թշնամին սահուն ու հանգիստ գրավեց Հայաստանի տարածքի 41 քառակուսի կմ։
Դրանից հետո կապիտուլյանտը Թուրքիայից «դրական ազդակներ» ստացավ։
Հետո մեկնարկեց հայ ընտանիքների ննջարաններին սպառնացող թուրքերի հետ բանակցությունները։
Ննջարաններն այլևս թշնամուց պաշտպանելու կարիք չկա՞։
Թե՞ կարևորը աթոռն է, շատ փողն ու առևտրի զարգացումը։
Պոպուլիստներ….»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր