ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Նա ինքն է երգում ք*քի մասին, բայց խորհրդարանի ամբիոնից բարձր արժեքների մասին է խոսում». Արմեն Միքայելյան
12:06, 21.01.2022 | mamul.am
7623 | 1

Youth Time միջազգային շարժման կամավոր Արմեն Միքայելյանն իր էջում տեսանյութ է տարածել՝ կից գրառմամբ. «Նա ինքն է երգում ք*քի մասին, բայց խորհրդարանի ամբիոնից բարձր արժեքների մասին է խոսում: Տիպիկ Նիկոլ
Փաշինյանի ռեժիմի դեմքը նաև Արթուր Մանուկյանն է: Դուք նրան չե՞ք ճանաչում։ Եվ դա նորմալ է: Նա ամենահայտնի, հաջողակ «արտիստը» չէ, անտեսանելի պատգամավորը (այո, Նիկոլը ժամանակին այս ուսապարկին դարձրել էր պատգամավոր), իսկ հիմա ինքը ՀՌՀ-ում կորոշի, թե ինչ հաղորդումներն ենք դիտելու հեռուստացույցով։
Այսօր նա խոսեց բարձր արժեքների մասին, ինչպես նաև ասաց, որ ֆրանսիական պետությունը ստիպում է հեռուստաալիքներին արվեստին և մշակույթին հատկացված իրենց եթերաժամանակի առնվազն 30 տոկոսը տրամադրել ֆրանսիական ժամանակակից ստեղծագործություններին, այդ թվում՝ երաժշտությանը։ Ուստի, Մանուկյանը կուզենա՞ ստիպել հայկական հեռուստատեսությանը այս 30 տոկոսի շրջանակում էկրանից հնչեցնել իր երգը ք*քի մասին, որը նա երգում է։
Դուք բոլորդ կեղծավոր եք...»:

«Նա ինքն է երգում ք*քի մասին, բայց խորհրդարանի ամբիոնից բարձր արժեքների մասին է խոսում». Արմեն Միքայելյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր