ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Սա պետք է ստանա համարժեք գնահատական նախ լրագրության, ապա նաև քաղաքական հարթություններում». Ա. Ղազինյան
14:06, 21.01.2022 | mamul.am
4776 | 2

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի գրառումը. «Իշխանությունն անբարո արշավ է սկսել լրագրության, լրագրողների և ազատ խոսքի դեմ:
Ե՛վ մարդկային, և՛ քաղաքական և՛ մասնագիտական առումով խստիվ դատապարտելի է իշխանական պատգամավորների վարքագիծը, խոսույթն ու բառամթերքը:
Նրանք անցնում են բարոյականության և էթիկայի թույլատրելի բոլոր սահմանները և սա պետք է ստանա համարժեք գնահատական նախ լրագրության, ապա նաև քաղաքական հարթություններում:
Հայաստանը թևակոխում է բռնապետության հաստատման նոր փուլ»:

Հիշեցնենք՝ երեկվանից մամուլում ու համացանցում քննարկվում է ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի՝ «նրանք լրագրողներ չեն, նրանք վերբալ մարմնավաճառներ են» արտահայտությունը:

Վահագն Ալեքսանյանի ելույթը՝ ԱԺ-ում
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր