Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը կրկին հրավիրվել է Ոստիկանության Նոր Նորքի բաժին: Ինչպես ինքն ասաց՝ ենթադրում է, որ այս անգամ դա կապված է մեկ այլ՝ հունվարի 5-ին արված գրառման հետ։ «Մենք հրաժարվեցինք ցուցմունք տալուց, տեսնենք գործն ինչ ընթացք կստանա... կարող եմ վստահ փաստել՝ ռեպրեսիվ ապարատը գնալով թափ է հավաքում, այս գործերը գնալով բազմանալու են, որովհետև պատիժը շատ «համով» գումարներ է նախատեսում, եթե ամսական 100 անձ էլ դատեն, բյուջեի զգալի մասը լցնելու են»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ իրեն այսկերպ չեն լռեցնելու: Արմինե Ադիբեկյանը նշեց, որ եթե ուզում են օրենքն աշխատի, պիտի բառերի ցանկ ներկայացնեն, թե որն է համարվում ծանր վիրավորանք : |