ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+27 °C
«Արցախում համախմբան մեկնարկը տրված է` ընդդեմ մարտահրավերների և հանուն Արցախի». Էդմոն Մարուքյան
14:36, 21.01.2022 | mamul.am
2907 | 1

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի գրառումը. «Այն, ինչ տեղի չունեցավ Հայաստանում, վերջապես հնարավոր է դառնում Արցախում: 2021 թվականի մայիսից, երբ թշնամու զորքերը մտան Հայաստանի սուվերեն տարածք, մենք քարոզում ենք համախմբում և բոլոր կարող ուժերի մեկտեղում՝ ընդդեմ մեր մարտահրավերների: Այդ օրակարգով դուրս մնացինք արտահերթ խորհրդարանական ընտրություններում, բայց շարունակեցինք մնալ այդ մոտեցման ջատագովը:
Արցախում նախագահ Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել գործադիր և օրենսդիր մարմինների ղեկավար կազմի հետ, որին մասնակցել են նաև ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարները։ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ պատրաստվում է Արցախի կառավարմանը ներգրավել նաև ընդդիմադիր քաղաքական ուժերի փորձառու կադրերին, ինչպես նաև նախկին նախագահներին։
Մյուս շաբաթ այս գործընթացը կմեկնարկի, ինչը նշանակում է, որ Արցախում համախմբան մեկնարկը տրված է` ընդդեմ եղած մարտահրավերների և հանուն Արցախի:
Մնում է, որ նույն գիտակցումը նաև Հայաստանի Հանրապետություն հասնի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր