ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 447.17, EUR 479.19, RUB 7.04, GBP 564.02
+11 °C, +11 °C ... +24 °C Վաղը`+26 °C
«Ո՞նց կարող է ՀՌՀ անդամի թեկնածուն համերաշխ լինել երեկ հնչած ելույթի հետ». Արամ Վարդևանյան
15:00, 21.01.2022 | mamul.am
1931 | 0

«Խոսվեց լրագրողների մասին, ի վերջո ՀՌՀ-ն նաև ուղղակիորեն առնչություն ունենալու է այդ ոլորտի հետ: ՀՌՀ թեկնածուն զարմանալի հանգամանք նշեց, ասաց՝ լուրերին չի հետևում, նեռվ չունի դրա համար, այդ դեպքում՝ ինչպե՞ս պետք է իր գործունությունն իրականացնի. ինչևէ: Բայց երբ պատգամավորն օգտագործում է այնպիսի բառամթերք ու դա փորձում է ներկայացնել լրագրողների հետ ինչ-որ կոնտեքստում, դա խայտառակություն է»,- հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ հավելելով. «Ո՞նց կարող է ՀՌՀ անդամի թեկնածուն համերաշխ լինել երեկ հնչած ելույթի հետ, քննադատական ոչ մի խոսք չասել»:

Հիշեցնենք՝ ՔՊ-ն Արթուր Վարդանյանին առաջադրել է ՀՌՀ անդամի թեկնածու:

Հիշեցնենք նաև, որ երեկվանից մամուլում ու համացանցում քննարկվում է ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի՝ «նրանք լրագրողներ չեն, նրանք վերբալ մարմնավաճառներ են» արտահայտությունը:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր